ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը (տեսանյութ)

11:00 • 01.04.21

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 83 կողմ պատգամավոր: Նշենք, որ ընդդիմությունը դեմ էր նախագծի ընդունմանը: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ քաղաքացին ընտրելու է 1 քվեաթերթիկ և առանց նշումի դնելու է ծրարի մեջ։ Օրենսգրքից հանվելու է ռեյտինգային ընտրակարգը, լինելու է պարզ համամասնական: