Երևանում հայտնաբերվել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը․ Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մ-ն Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երևանի դպրոցներից մեկի 1-ին դասարանում։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց․
«Ահազանգը ստացվել է ժամը 00:40-ին, զանգը ստացվել է «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից Քանաքեռ-Զեյթունի բաժին, դրանից հետո բժիշկների հերթապահ խումբը մեկնել է բնակարան, որտեղ հայտնաբերել են 27-ամյա մոր և 7 տարեկան երեխայի դիերը»:
Նա նաև տեղեկացրեց՝ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, իսկ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:










