Անաստասիա Զավորոտնյուկը կապի է դուրս եկել և պատմել իր առողջության մասին
Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը կապի է դուրս եկել և պատմել է իր ինքնազգացողության մասին:
Ինչպես հայտնում է НТВ հեռուստաալիքը, դերասանուհու հետ զրուցել են «Однажды…» հաղորդման շրջանակներում, որը նվիրված է լինելու Զավորոտնյուկի 50-ամյա հոբելյանին: Նրան նվիրված թողարկումը ցուցադրվելու է ապրիլի 3-ին: Տարեդարձը արտիստուհին նշում է կիրակի:
Հեռուստաալիքը փոխանցում է, որ լրագրողներին հաջողվել է զրուցել դերասանուհու հետ, որը վստահաբար նշել է, որ առողջության հետ ամեն ինչ կարգին է և խոստացել է մեկ տարի անց բացառիկ հարցազրույց տալ իր ստեղծագործական ծրագրերի մասին:
Համացանցում օգտատերերից շատերը ենթադրել են, որ հեռուստաալիքն ապրիլմեկյան կատակ է արել, քանի որ դերասանուհին վաղուց լրագրողների հետ կապի դուրս չի եկել:
Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել նրա առողջական վիճակի վատթարացման մասին: Մի շարք հաղորդումների համաձայն՝ նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել, սակայն դերասանուհու և նրա հարազատների կողմից այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:










