ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ անհայտ անձն ավտոմեքենան վարել է ոստիկանների վրա․ կան տուժածներ (տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսի շենքի հսկիչ անցակետում անհայտ անձն ավտոմեքենան վարել է երկու սպաների վրա․ նրանք վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց, ասված է ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանության հայտարարության մեջ:
«Կասկածյալը ձերբակալված է։ Երկու սպաները վիրավորվել են։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասված է ոստիկանության թվիթերյան գրառման մեջ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կոնգրեսի շենքում «անվտանգության սպառնալիքի պատճառով» ուժեղացված հսկողություն է գործում։
«Անվտանգության արտաքին սպառնալիքի պատճառով Կապիտոլիումի համալիրի շենքերի մուտքերն ու ելքերը ներկայում փակ են։ Կարելի է շրջել շինության ներսում, բայց հեռու մնացեք պատուհաններից և դռներից»,- ասված է հաղորդագրության մեջ։










