ԳՇ պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Դավիթ Տոնոյան. news.am

20:48 • 02.04.21

Պատերազմից հետո առիթ չի եղել հանդիպել Կոմանդոսի հետ, բայց ինձ համար պատիվ է եղել նրա հետ ծառայելը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել էՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը մասնակցում էր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստին:

«Ինձ համար մեծ հպարտություն է եղել ծառայությունը գեներալ Տեր Թադևոսյանի հետ ես երկար ժամանակ եմ ծառայել իր հետ, բայց պատերազմից հետո առիթ չի եղել ես էլ ժամանակ չեմ ունեցել հանդիպել Կոմանդոսի հետ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Նա նաև անդրադարձավ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որ պատերազմի 4-րդ օրն ինքը ԱԽ նիստում զեկուցել է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին։

«Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևիցե մի զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու և այսքանով ես ավարտում եմ իմ խոսքը:Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում և ես չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացահայտել, «Իսկանդեր» կիրառվել է, թե ոչ, դա նույնպես պետական գաղտնիք է»,- նշեց նա: