ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները Մոսկվայում միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցեր են քննարկելու
ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ԱԳ նախարարների խորհրդի նիստում համագործակցությայ զարգացման, միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցեր են քննարկվելու, հաղորդում է ТАСС-ը:
Նախորդ հանդիպումը 2020 թ. դեկտեմբերին է անցկացվել՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Այս անգամ ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարները Մոսկվա են ժամանել՝ ընդունելու մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատվելու են մայիսի 15-ին՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: Այդ նիստը Մինսկում է անցկացվելու:
Հիշեցնենք, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, հանդիպումներ ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև՝ Թուրքմենստանի իր գործընկերոջ հետ:










