Բրազիլիայում ամանորյա վիճակախաղով 28.5 միլիոն դոլար շահած անձը չի ներկայացել գումարը ստանալու

06:49 • 02.04.21

Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքից ամանորյա լոտոյի տոմսով խոշոր գումար շահած անձը չի ներկայացել «Caixa Economica Federal» բանկ ու չի ստացել 28.5 միլիոն դոլար շահումը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով «Globo» հեռուստաալիքին:

Հաղորդվում է, որ շահած անձը կարողացել էր ճիշտ կռահել գաղտնի թվային կոմբինացիան՝ 25-35-41-17-20-42:

Ըստ կանոնների՝ հաղթողը 90 օր ժամանակ ունի համապատասխան վայր դիմելու և շահումը ստանալու համար, իսկ հակառակ դեպքում դրամական միջոցը հատկացվում է Բարձրագույն կրթության ֆինանսավորման հիմնադրամին:

28.5 միլիոնը, որը շահած անձը չի ստացել, կիսվել է երկու այլ մասնակցի միջև: