Ստամբուլում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի և ՌԴ քաղաքացի է սպանվել

13:21 • 02.04.21

Ստամբուլում տեղի է ունեցել փոխհրաձգություն քաղաքացիների երկու զինված խմբի միջև, սպանվել է 2 մարդ, այդ թվում ՝ չեչենական ծագմամբ ՌԴ քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով թուրքական ոստիկանությունում իր աղբյուրին:

«Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում: Երկու մարդ է սպանվել՝ ադրբեջանցի և չեչենական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացի, 3 չեչեն ձերբակալվել է: Զինված կոնֆլիկտի 4 մասնակցի որոնումը շարունակվում է»,-տեղեկացրել է աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ բախման պատճառը պարտքերի չլուծված խնդիրն էր: Նա հավելել է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաև Վրաստանի և Սիրիայի քաղաքացիներ: