Նիդեռլանդներում կինը մահացել է AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո
Նիդեռլանդներում կինը մահացել է թոքային էմբոլիայից AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Lareb հետազոտական կենտրոնը, որը մասնագիտանում է կողմնակի ազդեցության հայտնաբերման գործում:
Նշվում է, որ մահը վրա է հասել թոքային էմբոլիայի և թրոմբոցիտների քանակի նվազման հետևանքով:
Ընդհանուր առմամբ, AstraZeneca-ով պատվաստումից հետո 25-ից 65 տարեկան 5 կնոջ մոտ հայտնաբերվել է թրոմբոզ և թրոմբոցիտների ցածր քանակ:
Ըստ հրատարակության, այս 5 դեպքը գրանցվել է 400 000 պատվաստման շրջանակում: Թրոմբոզի ախտանիշները և թրոմբոցիտների քանակի նվազումը տեղի են ունեցել պատվաստումից հետո յոթերորդ և տասներորդ օրերի ընթացքում:










