«Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի հետ որևէ հակամարտության մեջ մտնել, առավել ևս՝ ռազմական»․ ՌԴ ԱԳՆ

14:15 • 02.04.21

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի առաջիկա հակամարտության մասին խոսակցությունները մտացածին են և շեշտել, որ Մոսկվան շահագրգռված չէ առճակատման գնալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Համոզված եմ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջիկա հակամարտության մասին բոլոր խոսակցություններն Ուկրաինայի իշխանությունների կողմից տարածված հերթական կեղծիքի օրինակ են: Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի հետ որևէ հակամարտության մեջ մտնել, առավել ևս՝ ռազմական», - ասել է Ռուդենկոն:

Հայտնի է, որ վերջին շրջանում Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին հաճախակի են դարձել խոսակցւթյուններն առ այն, որ առաջիկայում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտություն կարող է սկսվել: