ՌԴ-ում ձերբակալվել է 21-ամյա ուկրաինացի ազգայնական, որը մտադիր էր մզկիթ պայթեցնել

17:21 • 02.04.21

Բարնաուլում ձերբակալվել է ուկրաինացի ազգայնական, որը պատրաստվում էր հարձակում գործել մզկիթի վրա և պայթեցնել այն:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը հղումով:

Նշվում է՝ ազգայնականը 2000 թվականին ծնված տեղի բնակիչ է: Ըստ հետախուզական ծառայությունների, նա հանձնարարականներ է ստացել ուկրաինական «Էթնիկ ազգային ասոցիացիա» կազմակերպության հիմնադիրներից, մասնավորապես, նա նախապատրաստել է «ուղղակի գործողություններ» մուսուլմանների զանգվածային հավաքների վայրերում, ինչպես նաև վարչական նշանակության շենքերի մոտ:

Խուզարկության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, ռումբ  ստեղծելու հրահանգներ, ծայրահեղական գրականություն, ինչպես նաև հեռախոս, որում եղել են այն օբյեկտների լուսանկարները, որոնց վրա նախապատրաստվել է հարձակումը: 

Ձերբակալվածն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նրա խոսքով՝ մարտի սկզբին  իրեն հանձնարարվել է հարձակումների համար թիրախներ ընտրել, ապա՝ կազմակերպել հրկիզում կամ «բնակչությանը վախեցնող այլ գործողություններ»: