Պենտագոնի ղեկավարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 համակարգերից
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից: Պենտագոնի հայտարարությունը հրապարակվել է Օստինի թվիթերյան էջում:
«Նախարար Օսթինը նշել է ռազմական կառույցների միջև ամերիկա-թուրքական համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կարևորությունը և հորդորել Թուրքիային իր տրամադրության տակ չթողնել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը»,-ասված է հայտարարության մեջ:
2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն «С-400» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում:
Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղյալ հայտարարել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին օրենք,-խմբ.):
Անկարան հրաժարվել է զիջումների գնալուց և շարունակել է բանակցությունները «С-400»-ների լրացուցիչ խմբաքանակի շուրջ:










