Լյարդում, փայծաղում և աղիներիում թրոմբներ են հայտնաբերվել. Ավստրալիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո տղամարդ է հոսպիտալացվել
AstraZeneca դեղամիջոցով պատվաստվելուց հետո մի քանի օր անց Ավստրալիայում տղամարդ է հոսպիտալացվել թրոմբոզի զարգացման պատճառով:
Այս մասին գրում է ABC-ն, մանրամասնելով՝ դեպքի առնչությամբ տեղական կարգավորիչը հետաքննություն է սկսել:
Նշվում է՝ թրոմբներ են հայտնաբերվել տղամարդու լյարդում, փայծաղում և աղիներիում:
Այս պահին չի հաստատվել՝ արդյոք տղամարդու մոտ թրոմբի զարգացումը կապված է AstraZeneca-ով պատվաստվելու հետ: Ավստրալիայի բժշկական կարգավորիչը հետաքննում է գործը:
Ներկայում ԵՄ որոշ երկրներ դադարեցրել են պատվաստումը AstraZeneca-ով`պատվաստվածների մոտ գրանցված թրոմբոէմբոլիկ բարդությունների պատճառով: Եվրոպական կարգավորիչը հետաքննում է միջադեպերը, բայց առայժմ պատվաստումները շարունակվում են:










