Արգենտինայի նախագահը հայտնել է, որ, հավանաբար, վարակվել է կորոնավիրուսով

10:06 • 03.04.21

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտնել է, որ, հավանաբար, վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ֆերնանդեսն իր թվիթերյան հաշվում նշել է, որ հակագենի թեստը դրական արդյունք է ցույց տվել և այս պահին նա մեկուսացել է՝ սպասելով ՊՇՌ թեստի պատասխանին և հետևում է բժիշկների հրահանգներին։

Նա մանրամասնել է, որ ջերմել է ու գլխացավ է ունեցել:

Հունվարին 62-ամյա նախագահը պատվաստվել էր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։