Մոլդովացի քաղաքական գործիչը հայտնել է, որ 6 գործարար, վրեժխնդրությունից դրդված, «բռնաբարել է» խորհրդարանի պատգամավորին
Մոլդովայի խորհրդարանի պատգամավորին, վրեժխնդրությունից դրդված, բռնաբարել է վեց գործարար, որոնք տուժել են դեմոկրատական կուսակցության կառավարման ժամանակ նրա գործողություններից, երբ քաղաքական ուժի նախագահն օլիգարխ Վլադ Պլահոտնյուկն էր: TV8 հեռուստաալիքի եթերում հայտնել է «Մեր կուսակցություն» կուսակցության ղեկավար Ռենատո Ուսատին։
Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել, այդ թվում՝ գործող խորհրդարանի պատգամավորի անունը, սակայն վստահեցրել է, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
«Պլահոտնյուկի ժամանակ գործարարներին շատ վնաս հասցրած մի պատգամավոր կար։ Չեմ ուզում ասել նրա անունը, բայց կարող եմ ասել՝ ինչով է ամեն ինչ ավարտվել։ Պլահոտնյուկի իշխանության օրոք այդ պատգամավորի գործողությունների պատճառով խիստ տուժած գործարարաները հավաքվել են և բառիս բուն իմաստով բռնաբարել են նրան»,- ասել է նա։
Միջադեպի այլ մանրամասներ քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվել է տրամադրել՝ հայտարարելով, որ չի ցանկանում «ներքաշվել այդ ամենում»։










