Մենք Ապրիլյան պատերազմում հաղթեցինք, բայց մեր հասարակությունը դասեր չքաղեց, և ունեցանք այս պատերազմը. Վահագն Վարագյան (տեսանյութ)

12:25 • 03.04.21

Իրականում Հայկազը կամ մյուս զոհված տղաներն այսօրվա պարգևատրվող մեդալների կարիքը չունեն: Այս արարողությունները մեզ են պետք, որ մենք կարողանանք հասկանալ և գնահատել այն մարդկանց, որոնք իրենց կյանքի գնով պահպանեցին մեր հայրենիքը: Այս մասին այսօր Եռաբլուրում պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի պարգևատրման արարողության ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Վարագյանը նշեց, որ այս պատերազմի ընթացքում 60-ից ավելի համալսարանական զոհվեց, կան անհետ կորածներ, որոնք մինչև վերջ պայքարել են հայրենիքի համար:

«Մեր բանակը կռվել է այնքան, որքան հնարավոր է եղել և իր զինվորների կյանքի գնով է պահել հայրենիքը: Ապրիլյան պատերազմում մենք հաղթեցինք, բայց դրանից մեր հասարակությունը դասեր չքաղեց, և մենք ունեցանք այս պատերազմը, սակայն և՛ Ապրիլյան պատերազմի նահատակները, և՛ այս պատերազմի նահատակները մեզ ուժ են հաղորդելու ու ուղղորդելու են դեպի նորանոր հաղթանակներ»,-ասաց Վարագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։