Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Հարության ճրագալույցի պատարագ (տեսանյութ)

18:10 • 03.04.21

Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Հարության ճրագալույցի պատարագ։

Նշենք, որ Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:

Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ:

Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: