Թագավորական հուշանվերները կտրուկ էժանացել են Մեգան Մարքլի հարցազրույցից հետո

23:50 • 03.04.21

Մեծ Բրիտանիայի թագավորական պալատի հուշանվերների գները խիստ նվազել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի սկանդալային հարցազրույցից հետո:

Ինչպես գրում է Mirror-ը, արքայազն Հարիի և Մեգան Մարքլի տեսքով ճենապկյա արձանիկները, որոնք պատկերվել են նրանց հարսանիքի առթիվ էժանացել են 195 ֆունդ ստերլինգից հասնելով 146-ի: Տարբերությունը կազմել է 25 տոկոս:

Պլաստիկե արձանիկների գինը նույնպես զգալիորեն նվազել է: Թագավորական ընտանիքի անդամներից մի քանիսի կարծիքով՝ դա պայմանավորված է միապետի հանդեպ հարգանքով: