Ոստիկանությունը հանեց «Ազատագրում» շարժման՝ Դեմիրճյան փողոցում գտնվող վրանները. վեց անձ բերման է ենթարկվել
Ոստիկանությունն ուժ գործադրելով հանեց Դեմիրճյան փողոցում գտնվող «Ազատագրում» շարժման վրանները:
Ոստիկանության աշխատակիցը մոտեցավ շարժման մասնակցին, նշելով, որ պետք է ազատեն փողոցը, քանի որ տարածքը պետք է մաքրել:
«Մի քանի անգամ Ձեզ զգուշացվեց, որ ազատեք տարածքը: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու դեպքում բերման եք ենթարկվելու ոստիկանության բաժանմունք»,- դիմելով մասնակցին՝ ասաց ոստիկանը:
Քաղաքացին պատասխանեց, որ տարածքը չեն ազատում, որից հետո ոստիկանները բերման ենթարկեցին շարժման 6 մասնակիցների, նրանց տարան Արաբկիր և Մաշտոց ոստիկանական բաժանմունք:










