Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապն անցկացրել է «Ճանապարհ Խաչի» արարողությունը (լուսանկարներ, տեսանյութ)

15:08 • 03.04.21

Վատիկանում, կարանտինի պատճառով գրեթե դատարկ Սուրբ Պետրոսի հրապարակում, անցկացվել է Սուրբ Զատկի նախորդող արարողությունը՝ «Ճանապարհ Խաչի» (Via Crucis) աղոթքների և խորհրդածությունների շարքը, որն առավելապես տարածված է կաթոլիկ եկեղեցում, գրում է Reuters-ը:

Պատարագը մատուցվել է Ավագ Ուրբաթ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կարդինալ Ռանիերո Կանտալամեսայի գլխավորությամբ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իրականացրել է Via Crucis արարողությունը, որը որոշակի ընթացակարգային փոփոխությունների է ենթարկվել և կրճատվել՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով: Նա նաև շփվել է երեխաների հետ, որոնք խոսել են իրենց վախերի և երազանքների մասին:

Արարողությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 200 մարդ:

Pope Francis presides over Way Of The Cross to empty St Peter's Square -  ABC NewsPope Francis leads Via Crucis seen through the eyes of childrenPope on Good Friday hears children tell of pandemic losses | National |  eastoregonian.comSight Magazine - During Way of the Cross, Pope Francis put children at the  centre

VATICAN Pope: Covid even in our childrens' Way of the Cross