ԱՄՆ Մերիլենդ նահանգի գործարաններից մեկում «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի արտադրությունը կդադարեցվի

06:44 • 04.04.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշում է ընդունել, որով Մերիլենդ նահանգի Մալթիմոր քաղաքում գտնվող «Emergent Biosolutions» գործարանը, որի հզորությունների միջոցով հակակորոնավիրուսային անգլո-շվեդական «AstraZeneca» և ամերիկյան «Johnson & Johnson» տեսակի պատվաստանյութեր են արտադրվում, կփոխանցվի վերջինի, այսինքն՝ «AstraZeneca»-ի արտադրությունը նահանգում կկասեցվի, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով New York Times-ին:

Հաղորդվում է, որ նման որոշման պատճառ կարող է դարձած լինել այն, որ «Johnson & Johnson» տեսակի պատվաստանյութի 15 միլիոն չափաբաժին փչացել է երկու տեսակի պատվաստանյութերի բաղադրիչների խառնվելու հետևանքով: ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ սա կարող է խաթարել բնակչության վստահությունը այդ երկու պատվաստանյութի նկատմամբ, իսկ եթե նման բան լինի, ապա երկրում շուտափույթ ամոբղջական պատվաստում իրականացնելու ծրագիրը խնդիրների կ բախվի:

«AstraZeneca» ընկերությունն ԱՄՆ իշխանությունների հետ բանակցում է պատվաստանյութի սեփական տեսակն արտադրելու համար նոր տարածք ձեռք բերելու նպատակով: