Բրազիլիայում, ընդհանուր առմամբ, ավելի քան 330 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RT
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 12 953 597-ի, հաղորդում է RT-ն:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 330 193, վերջին մեկ օրում՝ 3769 մարդ:
Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 43 515 նոր դեպք է գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:










