Չինաստանում բեռնատարի և ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել
Առնվազն 11 մարդ է մահացել Չինաստանի արևելքում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Ցզյանսու նահանգի Շենյան-Հայկոու մայրուղու վրա:
Բեռնատարը տապալել է բաժանարար պատնեշները և բախվել ավտոբուսին, որից հետո վերջինս շրջվել է: Միևնույն ժամանակ, բեռնատարի հետևից ընթացող ևս երկու մեքենա բախվել է նրան:
Վերջին տվյալների համաձայն, 11 մարդ է զոհվել: Կան նաև տուժածներ, ճշտվում է նրանց հստակ թիվը:










