Ալաբամայում հրաձգության հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր. վիրավորներից մեկը 4-ամյա երեխա է

10:09 • 05.04.21

Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, հայտնում է տեղական wbrc.com լրատվականը։

Հեռուստաալիքի տվյալներով` ոստիկանությունը կրակոցների մասին հաղորդում է ստացել կիրակի ժամը 19:00-ին։ Իրավապահ մարմինների աշխատակիցների հայտնած տեղեկությունների համաձայն` կրակոցները սկսվել են «Փաթոն» այգում՝ երկու տղամարդկանց միջև ծեծկռտուքի պատճառով: Նշվում է, որ դեպքի պահին այգում հարյուրավոր մարդիկ են եղել:

Միջադեպի հետևանքով մահացել է 32-ամյա մի կին և ևս 5 մարդ վիրավորվել է: Վիրավորվածների թվում է նաև 4-ամյա երեխա։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն: