Բանգլադեշում լաստանավ է խորտակվել. կան անհետ կորածներ
Բանգլադեշում այլ նավի հետ բախման հետևանքով 50 ուղևոր տեղափոխող լաստանավն խորտակվել է գետում, հայտնում է Al Arabiya լրատվականը։
Պարբերականի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Նարայանգանջ քաղաքում՝ Շիտալակշյա գետի ափին, տեղական ժամանակով ժամը 18։30-ին։ Տեղի ոստիկանության հայտնած տեղեկությունների համաձայն, եղանակային պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դժվարացել են։
«Մենք անհայտ կորածների հստակ թիվը չգիտենք», - լրատվամիջոցներին ասել է պաշտոնյաներից մեկը։
Հայտնի է, որ 11 մարդ ինքնուրույն ափ է դուրս եկել։










