«Եղբորս այրու հետ սիրային կապը ծնվել էր փոխադարձ վշտից»․ Բայդենի որդին շարունակում է աղմկահարույց խոստովանություններ անել (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտարարել է`տարիներ առաջ հորը հորդորել է, որպեսզի հրապարակայնորեն աջակցություն հայտնի իր և հանգուցյալ եղբոր` Ջոզեֆ Բո Բայդենի այրու՝ Հոլիի հետ սիրային հարաբերություններին, գրում է Daily Mail-ը։
Հանթեր Բայդենի խոսքով՝ առանց հոր օրհնության այդ հարաբերությունները «սխալ կընկալվեին»։
«Հայրիկ, եթե մարդիկ մտածեն՝ դու հավանություն չես տալիս, այս հարաբերությունները սխալ կընկալվեն»,- «Գեղեցիկ երևույթներ» (Beautiful Things) վերնագրով հուշագրությունում գրել է Հանթեր Բայդենը։
Սպիտակ տան գործող ղեկավարի որդին խոստովանել է՝ հորը նման խնդրանքով դիմել է 2017-ին, երբ մի լրագրողը, պարզելով իր և Հոլիի հարաբերությունների մասին, ցանկանում էր այդ թեմայի շուրջ զրուցել իր հետ։ Ընդ որում, Հանթեր Բայդենն այդ ընթացքում դեռևս ամուսնացած էր իր առաջին կնոջ հետ և նրա խոսքով՝ դա մեծ հարված կլիներ իր երեխաների համար։
Ինչպես նշում է պարբերականն ավելի ուշ ԱՄՆ նախագահը մեծ դժվարությամբ, բայց հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված էր․ «Մենք բոլորս բախտավոր ենք, որ Հանթերը և Հոլին նման տխրությունից հետո միասին են վերագտել իրենց կյանքը։ Ես ու Ջիլը լիովին աջակցում ենք նրանց և ուրախ ենք նրանց համար»։
Հանթեր Բայդենը պնդում է՝ Հոլիի հետ իր հարաբերությունները ծնվել էին փոխադարձ վշտից։
«Ես ամեն կերպ ջանում էի կառչած մնալ եղբորս մասին հիշողություններից, և կարծում եմ՝ Հոլին նույնպես»,- գրել է Հանթերը:
Նշենք, որ զույգը բաժանվել է 2019-ին, որից հետո ԱՄՆ նախագաի որդին ամուսնացել է կինոռեժիսոր Մելիսա Քոենի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի որդին խոստովանել էր, որ ժամանակին թմրամոլ է եղել ու աշխատանքից ստացած զգալի գումարները վատնել է թմրանյութի և ալկոհոլի վրա:













