Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին. Մակունց (տեսանյութ)

14:22 • 05.04.21

Մեր վարկանիշը բարձր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե ապրիլի 24-ին Փաշինյանը վարչապետի կարգավիճակո՞վ է լինելու, Մակունցը պատասխանեց՝ չգիտի. «Այդ թեմայով որևէ որոշում և քննարկում չի եղել»:

«Օրը կոնկրետ որոշված չէ, կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին», - ասաց Մակունցը: