«Երկաթե նիզակ 2021». Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Այսօրվանից Լատվիայում մեկնարկել են Հյուսիսաստլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ Iron Spear 2021 («Երկաթե նիզակ 2021») միջազգային զորավարժությունները:
Այս մասին ասվում է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարարություն մամուլի հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 9-ը: Դրանց ընթացքում տանկերից և զրահամեքենաներից մարտական կրակոցներ կարձակվեն:
«Զորավարժություններն ընթանում են Ադազիի ռազմահրապարակում՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խմբերի, ինչպես նաև հանրապետության ցամաքային զորքերի մեխանիկական հետևակային բրիգադի զինվորների մասնակցությամբ:
Զորավարժությունների նպատակն է բարելավել Լատվիայի և դաշնակից զինված ուժերի համագործակցությունը և փոխգործունակությունը, ինչպես նաև իրականացնել տանկերից և զրահամեքենաներից հարվածներ հասցնելու վարժանքներ»,- ասվում է գորատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Լատվիան ՆԱՏՕ-ի անդամ է 2004 թվականից:










