ԱՄՆ-ում Թրամփի աջակիցները նախկին նախագահի «ցուցումով» բոյկոտել են Coca-Cola-ն

13:18 • 05.04.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հայտարարել են, որ բոյկոտում են Coca-Cola ընկերության արտադրանքը, հայտնում է Newsweek-ը:

Նման քայլի պատճառն այն է, որ ընկերության ղեկավար Ջեյմս Քվինսին դատապարտել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող օրենսդիր մարմնի՝ ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու որոշումը:

Նշվում է՝ ապրիլի սկզբին Դոնալդ Թրամփը կոչ է արել բոյկոտել օրենսդրական փոփոխություններին դեմ հանդես եկող ընկերությունները ու կազմակերպությունները: Մասնավորապես, նա մատնանշել է Major League Baseball (MLB), Delta ավիաընկերության և Coca-Cola ընկերության անունները: 

Coca-Cola-ի փոխարեն, ի նշան բողոքի, առաջարկվում է Pepsi գազավորված ըմպելիք օգտագործել: