Ֆրանսիայում նախարարներին կասկածում են «լոքդաունի» ֆոնին գաղտնի ընդհատակյա երեկույթներին մասնակցելու համար. երկրի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել (տեսանյութ)
Ֆրանսիայում բարձրաստիճան պաշտոնյաները կասկածվում են «լոքդաունի» ժամանակ փարիզյան ռեստորաններում և գիշերային ակումբներում մասնավոր զվարճանքի միջոցառումներին մասնակցելու համար:
Երկրի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանեն պահաջել է հետաքննել լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները:
«M6 հեռուստաալիքի հաղորդման առնչությամբ ես խնդրել եմ Փարիզի ոստիկանության թաղայինին ստուգել ռեպորտաժում ներկայացված տեղեկատվության ճշգրտությունը»,- գրել է նախարարն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
Նշենք՝ սկանդալային ռեպորտաժը ցուցադրվել է ֆրանսիական M6 հեռուստաալիքի եթերում:
Լրատվամիջոցի պատրաստած տեսանյութում երևում է, թե ինչպես է «լոքդաունի» ժամանակ ռեստորանում գաղտնի երեկույթ անցկացվում, որի ընթացքում աշխատակիցները և հյուրերը պաշտպանիչ դիմակներ չեն կրում: Ինչ վերաբերում է սոցիալական հեռավորությանը, ապա նրանք դրա գոյություն մասին անգամ չեն էլ հիշում:
Հեռուստաալիքը կապ է հաստատել ընդհատակյա միջոցառումների կազմակերպիչներից մեկի հետ, որը հաստատել է՝ նման երեկույթներ անցկացվում են, և որ դրանց ներկա են գտնվում նաև Ֆրանսիայի կառավարության որոշ անդամներ:
Caviar, champagne, menus de grands chefs et retrait du masque obligatoire...Nos journalistes ont pu pénétrer dans ces fêtes clandestines de haut standing qui se tiennent actuellement à Paris.










