Ավելի քան 100 000 դեպք. Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ռեկորդ է գրանցվել. Reuters

12:04 • 05.04.21

Հնդկաստանում երկուշաբթի արձանագրվել է «Քովիդ-19»-ով վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը մեկ օրում ավելի քան 100 000 վարակման նոր դեպք է գրանցվել երկրում:

Ինչպես նշվում է, մեկ օրում գրանցված վարակման դեպքերի այս ցուցանիշով (103 558) Հնդկաստանը երկրորդն է ողջ աշխարհում` ԱՄՆ-ից հետո: Ասիական երկրում մտավախություն կա, որ այդ թվերն էլ ավելի կմեծանան, քանի որ քաղաքական գործիչներներն ակտիվորեն նախընտրական արշավներ են կազմակերպում:

Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած Մահարաշտրա նահանգում հիվանդանոցները լեփ-լեցուն են հիվանդներով: Այս նահանգում վերջին մեկ օրում վարակման 57 074 դեպք է արձանագրվել:

Նշվում է, որ փետրվարից ի վեր երկրում վարակման մեկօրյա ցուցանիշները բարձրացել են 12 անգամ:

Աշխարհի ամենամեծ բնակչությամբ երկրում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12,6 մլն դեպք, որը երրորդ ցուցանիշն է ողջ աշխարհում: Այս առումով Հնդկաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային:

Հնդկաստանում անցյալ շաբաթվա ընթացքում արձանագրվել է վարակման ամենամեծ ցուցանիշը ողջ աշխարհում: իսկ վերջին 24 ժամում գրանցված մահվան դեպքերի ցուցանիշը կազմել է 478 մարդ` ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 165 101-ի: