Ռուս ռազմական փորձագետը նշել է Ռուսաստանի հնարավոր պատասխանը Դոնբասում Ուկրաինայի ագրեսիային
Ռուսական Национальная оборона պարբերականի գլխավոր խմբագիր, Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն նախանշել է, թե որոնք կարող են լինել Ռուսաստանի պատասխան քայլերն Ուկրաինայի ագրեսիային Դոնբասում:
Ինչպես փոխանցում է Свободная пресса-ն, Կորոտչենկոյի կարծիքով` Դոնբասի երկնքում պետք է ոչ թռիչքային գոտի հայտարարել: Միևնույն ժամանակ Ուկրաինայի հետ Դոնեցկի և Լուգանսկի սահմանների երկարությամբ պետք է ապառազմականացված գոտի ստեղծվի 100 կմ երկարությամբ, որտեղ չեն կարող տեղակայվել Ուկրաինայի ԶՈւ ռազմական տեխնիկան, սպառազինումն ու զորամասերը:
«Ուկրաինայի ԶՈւ փորձերը խախտելու ոչ թռիչքային և ապառազմականացված գոտիների կարգավիճակը պետք է անմիջապես կանխվեն: Ուկրաինայի ԶՈւ-ի` Դոնբաս ներխուժած խմբավորումներին «շատ թեժ միջավայր» է սպասվում, այնուհետև, բարենպաստ պայմաննների պարագայում, հումանիտար միջանցքների տրամադրում` առանց տեխնիկայի և սպառազինման Ուկրաինայի տարածք հասնելու համար»,- սոցցանցում գրել է վերլուծաբանը:
Ռազմական բախումները Դոնեցկում և Լուգանսկում շարունակվում են 2014 թվականից ի վեր, երբ վերոնշյալ շրջաններն անկախություն հռչակեցին Ուկրաինայից: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության զոհ է դարձել 13 000 մարդ: Փետրվարից ի վեր իրավիճակը կրկին սկսել է սրվել: Մասնավորապես, հարձակում է իրականացվել Դոնեցկի ազգային ոստիկանության գումարտակի հրամանատարի դեմ, ուկրաինացի ուժայինները կրակ են բացել Դոնեցկի արվարձանների ուղղությամբ:










