Ռադայում հայտարարել են, որ Ուկրաինան մոտ Է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի
«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» խմբակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ երկիրը, ինչպես երբեք, մոտ է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Գնահատելով նախագահ Զելենսկիի՝ սահման չճանաչող իրավական կամայականության և իշխանությունը բռնատիրելու գործողության ներկայիս քաղաքականությունը՝ լիակատար վստահությամբ կարող եմ հայտարարել, որ մենք, ինչպես երբեք, մոտ ենք Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուն, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան, ինչը նշանակում է մեր քաղաքացիների հազարավոր նոր մահեր, և դրանք ինչքան շատ լինեն, այնքան լավ իշխանության համար»,-ապրիլի 5-ին Կիվան գրել է իր Telegram-ալիքում:
Նա ընդգծել է, որ դա արվում է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ ոչ օրինաչափ գործողությունների օրինականացման համար, որոնցից իշխանությունը վախենում Է ինչպես Գերագույն ռադայի առաջիկա վերընտրություններում իր ուղղակի մրցակիցներից»:
«Վերընտրությունների մասին որոշումն արդեն վաղուց Է հասունացել նախագահի գրասենյակում, բայց հարկավոր Է միայն մաքրել քաղաքական դաշտը: Պատերազմի սկսվելը, ինչպես նաև ցանկացած պահի ամբողջ Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելը նշանակում Է իշխանությունից բնակչության դժգոհությունը փոխարինել իրենց կյանքի համար կենդանական վախով»,-կարծում Է պատգամավորը:










