Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել
Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունը:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:
Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:










