Տեխասում եղբայրները սպանել են ընտանիքի 4 անդամի, այնուհետև ինքնասպան եղել․ ABC News (լուսանկարներ)

09:46 • 06.04.21

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքի մերձակայքում գտնվող առանձնատներից մեկում նախօրեին սպանված է  հայտնաբերվել 6 հոգանոց ընտանիք՝ մայրն ու հայրը, նրանց 3 մեծահասակ երեխաներն ու տատը, քաղաքի իրավապահ մարմիններին հղումով գրում է ABC News-ը։

Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ երկու եղբայր գնդակահարել է ընտանիքի մյուս անդամներին, ապա ինքնասպան են եղել:

Նշվում է, որ տղաներից մեկը մահվանից առաջ սոցցանցում գրառում է արել, որում հայտնել է՝ զենք են ձեռք բերել և պատրաստվում են սպանել ընտանիքի անդամներին։ Գրառման ամբողջական բովանդակությունը չի հրապարակվում։

Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, սպանվածները Բանգլադեշից են եղել։

6 relatives dead in murder-suicide in Texas - anewsTexas Family of 6 Killed in Apparent Murder-Suicide: Police | PEOPLE.comВ Техасе найдена застреленной семья из шести человек