Պենտագոնում հայտնել են, որ հետևում են ՌԴ-ում և Չինաստանում հիպերձայնային զենքի մշակման աշխատանքներին

12:05 • 06.04.21

Միացյալ Նահանգները հետևում է հիպերձայնային զենքի ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի ձեռքբերումներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են ամերիկյան իշխանություններն արձագանքում Մոսկվայի և Պեկինի հիպերձայնային զենքի զարգացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դա կարևոր ոլորտ է։ Մենք հաշվի ենք առնում այդ տեխնոլոգիաների կարևորությունը, ինչպես նաև այս ոլորտում այլ պետությունների գործողությունները, որոնք կարող են հավանական մարտահրավեր դառնալ մեր ազգային շահերի համար»,- հայտնել է նա։

Պենտագոնի պաշտոնյաները բազմիցս խոստովանել են, որ ԱՄՆ-ն հիպերձայնային զենքի արտադրության հարցում «հետ է մնացել Ռուսաստանից և Չինաստանից»: