«Թուրքիան աջակցում է ներգաղթյալների` դեպի Հունաստանի ջրեր անցնելու ապօրինի փորձերին»․ հույն նախարարը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել
Երկուշաբթի Հունաստանի Փախստականների և ապաստանի տրամադրման հարցերով նախարար Նոտիս Միտարաչին նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Շինասին և Ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնի՝ փախստականների փչովի նավակները դեպի Հունաստան ուղեկցելու Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, հայտնում է Greek City Times թերթը։
Նամակում նշված է, որ, Հունաստանի առափնյա պահպանության ծառայության տվյալներով, Թուրքիան աջակցում է դեպի Հունաստանի ջրեր անցնելու ներգաղթյալների ապօրինի փորձերին։
նախարար Նոտիս Միտարաչին ասել է․ «Կասկած չկա, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են աջակցել ներգաղթյալներին ջրային սահմանն անցնելու փորձերին` հստակ նպատակ ունենալով քարոզչություն իրականացնել լրատվամիջոցների միջոցով՝ ճնշում գործադրելով ԵՄ արտաքին սահմանների ուղղությամբ»։
Նախարարը շեշտել է, որ Հունաստանը «չի հանդուրժում ներգաղթյալների ապօրինի սահմանանցումները, որոնք կազմակերպվում են Թուրքիայի կողմից», և Եվրամիությանը կոչ է արել «համակարգված կերպով արձագանքել այնպիսի գործողությունների, որոնք հստակորեն ուղղված են ոչ թե ԵՄ անդամ մեկ պետության, այլ ամբողջ կազմակերպության դեմ»։
Հիշեցնենք, որ այս շաբաթ նախատեսվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Թուրքիա, որտեղ նրանք հանդիպելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:










