Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքում. քարերը թափվել և վնասել են Նուռնուս գյուղը սնուցող գազատարը․ Shamshyan.com

22:48 • 06.04.21

Արդեն  4 ժամից ավելի է, ինչ «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ գազամատակարարման ռեժիմի և վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Կոտայքի ճանշինի ծառայողները Նուռնուս գյուղի վարչական տարածքում պահպանում են վարորդների անվտանգությունը, որպեսզի մոտ 25 տոննա կշռով քարերին ավտոմեքենաների բախում տեղի չունենա, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ժամը  17:50-ի սահմաններում Աբովյանի ԳԳՄ ահազանգ է ստացվել, որ քարաթափման հետևանքով վնասվել է Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակը, ինչի հետևանքով նաև սկսվել է գազի արտահոսք:

Օպերատիվորեն  ժամանած Աբովյանի ԳԳՄ ծառայողները  նախ դադարեցրել են գազամատակարարումը, իսկ այս պահին էլ Կոտայքի ճանշինի  և Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝  խմբի պատասխանատու Գեղամ Ղազարյանի գլխավորությամբ, փորձում են միջոցներ ձեռնարկել և մասամբ  ճանապարհի եզրին հայտնված այդ մի քանի տոննա կշռով քարերը հեռացնել: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։