Արցախում քաղաքացին նռնակ է նետել բնակչի առանձնատան ուղղությամբ, որի արդյունքում այն պայթել. վնասել է տանիքն ու բաղնիքը

16:31 • 06.04.21

Ապրիլի 5-ին ժամը 20:40-ին Մարտունի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում նռնակ են պայթեցրել: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:

Ոստիկանության շրջանային բաժնի պետ Ս. Դանիելյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել  է, որ նույն օրը ժամը 20:35-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի  առանձնատան ուղղությամբ, որի արդյունքում այն պայթել և վնասել է տանիքն ու բաղնիքը:

Ն. Ղ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: