Վրաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

12:57 • 06.04.21

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին քաղաքական գործիչը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջով:

«Թեստավորման արդյունքում ինձ մոտ կորոնավիրուս է հաստատվել: Ես ինձ լավ եմ զգում, գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ և շարունակում եմ աշխատել հեռակա կարգով»,-գրել  է Ղարիբաշվիլին:

Վրաստանի կառավարությունում կորոնավիրոսով վարակվել է նաև մի քանի նախարար: