Լիբանանյան «Հեզբոլլահ»-ը կարող է ներկայացուցչություն կբացի Մոսկվայում
Ռուսաստանն ու լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպությունը քննարկում են Մոսկվայում գրասենյակ բացելու հարցը, հայտնում է ng.ru-ն՝ հղում տալով իրանական Press TV հեռուստաալիքին և հավելում, որ հարցը քննարկվում է կազմակերպության պատվիրակության Մոսկվա կատարած այցից հետո։
Հեռուստաալիքը նշել է, որ այցը նախաձեռնել է ռուսական կողմը և հավելել, որ, ըստ փորձագետների, պատվիրակության Մոսկվա կատարած այցը մատնացույց է անում այն փաստը, որ Ռուսաստանի իշխանությունները «Հեզբոլլահ»-ն ընդունում են որպես քաղաքական ուժ, որի հետ ուղղակի կապի կարիք կա։
Մարտի կեսին տեղի էր ունեցել «Հեզբոլլահ»-ի խորհրդարանական խմբակցության նախագահ Մուհամեդ Ռաադի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Ռուսաստան, որի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դատապարտել էր Լավրովի քայլը՝ ասելով․ «Մենք աշխարհի բոլոր երկրներին կոչ ենք անում մերժել քաղաքական և ռազմական թևերի կեղծ բաժանումը և ամբողջ խմբավորումը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն: Միացյալ Նահանգներն այն որպես այդպիսին էլ ճանաչում է՝ ավելացնելով այն օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների ցուցակում»։










