«ՎԵՏՕ» շարժման ակցիայի ընթացքում այսօր բերման է ենթարկվել նաև ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը

14:57 • 07.04.21

Ազգային հերոս, ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կինը՝ Համեստ Երիցյանը բերման է ենթարկվել:

Tert.am-ի տեղեկություններով՝ մի քանի անձ է բերման ենթարկվել, որոնց թվում եղել է նաև Համեստ Երիցյանը: Արձանագրություն է կազմվել ու արդեն ազատ է արձակվել:

Համեստ Երիցյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին: