Այսօր նախատեսվում էր գերիների խմբի վերադարձ, ինքնաթիռը, սակայն, ժամանեց դատարկ (տեսանյութ)
23։00
Նախ ռազմագերիների՝ օդանավակայանի մոտ հավաքված հարազատները հայտնեցին, որ ինքնաթիռը ժամանել է դատարկ, ապա Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ գերիների վերադարձի գործընթացը կրկին հետաձգվել է։
22։03
Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։
Գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարելու «Էրեբունի» օդանավակայանում։
Երևան վերադարձող գերիների թիվը չի հրապարակվում։










