Վրաստանում այսօրվանից բացվում են կինոթատրոնները

11:05 • 08.04.21

Այսօրվանից ՝ ապրիլի 8-ից, Վրաստանում կինոթատրոնները կվերսկսեն իրենց աշխատանքը: Դրանք կկարողանան կինոդիտողներ ընդունել՝ համաձայն կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված կանոնակարգերի, գրում է kvira.ge կայքը:

Կինոսրահները կարող են կինոդիտողներին ընդունել սրահի տարողունակության 50%-ի չափով:

«Ինչպես գիտեք, ցուցադրությունները թույլատրվել են ապրիլի 1-ից, կինոթատրոններն էլ այսօրվանից են վերսկսում աշխատանքը` կապված նախապատրաստական որոշ աշխատանքների հետ: Դեռևս ամռանը` հուլիս ամսին առողջապահության նախարարությունը նրանց նկատմամբ հատուկ կարգադրություններ է սահմանել, որոնք կրում են կանխարգելիչ բնույթ  և ապահովում են կարգադրությունների կատարումը, ինչն անհրաժեշտ է  վիրուսի տարածումը կանխելու համար: Թերմոէկրանավորումը, ախտահանումն ու դիմակը օգտագործումը նման շինություններում պարտադիր է»,-հայտարարել է Աշխատանքի տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեն: