Նոր Զելանդիան 2 շաբաթով կարգելի Հնդկաստանից ճանապարհորդների մուտքը
Նոր Զելանդիան երկու շաբաթով դադարեցրել է ճանապարհորդների, այդ թվում` իր քաղաքացիների մուտքը Հնդկաստանից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ որոշումը կապված է Հարավային Ասիայի երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման ակտիվության հետ։
Որոշումը կայացվել է Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակման նոր 23 դեպքի գրանցումից հետո, որոնցից 17-ը հայտնաբերվել են Հնդկաստանից եկած ճանապարհորդների մոտ։ Մուտքը կսահմանափակվի ապրիլի 11-ից մինչև ապրիլի 28-ը։
Վարչապետ Ջասինդա Արդերն ասել է․ «Մենք ժամանակավորապես դադարեցնում ենք Հնդկաստանից Նոր Զելանդիա մուտքը»։
Կորոնավիրուսի տարածման սկզբից առայսօր Հնդկաստանում գրանցվել է վարակման 12,8 միլիոն դեպք։










