Էկվադորում ինքնաթիռ է կործանվել. կա առնվազն 6 զոհ (լուսանկարներ)

09:29 • 08.04.21

Էկվադորի Գուայաս նահանգում, թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այն ընկել է դաշտում: Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, գրում է El Universo-ն:

Նշվում է՝ ինքնաթիռը թռչելիս է եղել դեպի Գուայաքիլ քաղաք, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Կիտոյից մոտ 250 կմ հեռավորության վրա:

Մահացածների թվում են անձնակազմի երկու անդամ և չորս ուղևոր: 

Իշխանությունները միջադեպի առնչությամբ հետաքննություն են սկսել: 

ImageImage