Բարձրակարգ սպասարկում՝ ապահով միջավայրում. Color boom-ը նշում է իր 4–ամյակը
Որպեսզի այսօրվա խնամքը վաղը գլխացավանք չդառնա, «Color boom nail studio»–ն իր այցելուներին արդեն 4 տարի առաջարկում է առողջ խնամք։ ««Color boom»-ը դարձել է կանանց յուրատեսակ «ակումբ», որտեղ կարելի է լիցքաթափվել, գեղեցկանալ և լավ ժամանակ անցկացնել»,- նշում է Ստուդիոյի համահիմնադիր Նորա Աբրահամյանը:



Ավանդական գելլաքի կողքին սրահում առաջարկվում է «Kiara Sky Dip Powder» ամերիկյան ապրանքանիշը, որը ոչ միայն գեղեցիկ է, այլև անվնաս եղունգի և օրգանիզմի համար: Ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Color boom»-ն է:
««Kiara Sky Dip Powder»–ը էֆեկտիվությամբ նման է ավանդական գելլաքին` 3-4 շաբաթ պահպանում է ամրությունը, փայլը, տեսքը, գույնը և չի խամրում։ Տարբերվում է բաղադրությամբ: Kiara Sky Dip Powder–ը հեղուկ չէ, ինչպես սովորաբար լինում է, այլ փոշի է։ Այն հարուստ է վիտամիններով և ունի հատուկ պաշտպանիչ շերտ՝ եղունգի մակերեսի համար։ Նա չի չորացվում լամպով և շատ հեշտ դուրս է գալիս, այսինքն՝ հեռացման պրոցեսը ևս արվում է առանց գործիքների միջամտության՝ բամբակի և հատուկ նյութի օգնությամբ՝ չվնասելով եղունգի մակերեսը»,- պատմում է Նորա Աբրահամյանը:






«Kiara Sky Dip Powder»-ը լայն տարածում է գտել և սիրվել հաճախորդների կողմից: Գունապնակը բազմազան է՝ ամենավառ գույներից մինչև մեղմ, պաստելային գույներ: Մեկ անգամ փորձելուց հետո երևում է, որ եղունգները ոչ միայն չեն կորցրել ամրությունն ու չեն բարակել, այլև ստացել են առողջ փայլ: Սրահի համահիմնադիրը նշում է՝ հաճախողների մոտ 70 տոկոսը գերադասում է «Kiara Sky Dip Powder»-ը:
Նպատակասլաց ու համառ «Color boom»-ի թիմն ամեն ինչ անում է հաճախորդի գոհունակության և ապահովության համար: 2020 թվականը քննական տարի էր տնտեսության բոլոր ճյուղերի համար: Համաճարակը մինչև այսօր թելադրում է աշխատանքի իր պայմանները: «Color boom»-ում ջանք ու եռանդ չեն խնայում ապահով միջավայր ստեղծելու և պահպանելու համար: Տարածքը պարբերաբար ախտահանում են հատուկ մասնագիտական խմբերը, ախտահանվում են բոլոր մակերեսներն ու ամբողջ սրահը:






«Այսօր էլ կորոնավիրուսը չի նահանջել և մենք անում ենք ամենը հաճախորդներին տալու համար անվտանգության բոլոր երաշխիքները: Հայաստանում առաջին անգամ «Color boom»-ում սպասարկման սեղանների վրա դրվեց ապակյա միջնորմ՝ մատնահարդարի և հաճախորդի մեջտեղում, որն առաջին հերթին ունի առողջության պահպանման նպատակ: Մենք թույլ չենք տա, որ հաճախորդը մեզ մոտ սպասարկվելով՝ հայտնվի ռիսկի խմբում»,- վստահեցրեց Նորա Աբրահամյանը:
«Color boom»-ում աշխատանքի բաղկացուցիչ մասն են ձեռնոցը, դիմակը և, իհարկե, ժպիտը: Հաճախորդների հարմարավետության համար հիմնադիրները ոչինչ չեն խնայում։ Եթե նախկինում ձանձրանում էիք մեկ ժամից ավելի տևող ոտնահարդարման ժամանակ, ապա «Color BOOM»-ում այդ ընթացքը կարող եք դարձնել արդյունավետ՝ ընթերցելով սրահում առաջարկվող գրքերից մեկը: Իսկ եթե սյուժեն հետաքրքրի, նույն գիրքի նոր օրինակը կարող եք գնել հենց սրահում: Բացի այդ, սրահում կարելի է գնել նաև Kiara Sky Dip Powder-ը:
««Color boom»-ը աշխատում է հայկական այլ արտադրողների հետ՝ սրահում ներկայացնելով նրանց արտադրանքը: Ստեղծել ենք հանգստի համար կատարյալ միջավայր: Մենք շարունակելու ենք մատուցել որակյալ ծառայություններ և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ շեշտը դնելով նոր տեսակի ու սերնդի նյութերի ներկրման վրա»,- եզրափակեց Նորա Աբրահամյանը:

Nail studio-ի թիմը մշտապես վերապատրաստվում է: Մայրաքաղաքի լավագույն մասնագետները հավաքվել են՝ ստեղծելու մատնահարդարման նոր մշակույթ: Խնամված ձեռքերը գեղեցկացնում են կնոջը, իսկ մատնահարդարումը «Color BOOM Nail Studio»-ում գեղեցկացնում է կերպարը, չէ՞ որ եղունգների անխնամ տեսքը ստվեր է գցում նույնիսկ ամենագեղեցիկ զգեստի, վարսահարդարման ու դիմահարդարման վրա։
Այժմ «Color boom»-ի սրահը բարելավվել է: Ստեղծվել է հետաքրքիր ֆոտոանկյուն՝ հրեշտակի լուսապսակով և չարքի կոտոշներով: Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում նկարվեք սրահի ֆոտոանկյունում և հրապարակեք այդ լուսանկարը՝ նշելով Color boom-ի պաշտոնական էջը, կստանաք 10 տոկոս զեղչ հաջորդ պրոցեդուրայի համար:




«Color boom nail studi»-ում կարելի է իրականացնել մատնահարդարում և ոտնահարդարում, էլոս էպիլացիա և դեմքի խնամք:
4-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին հայրենական շոուբիզնեսի ներկայացուցիչները, որոնք «Color boom»-ի մշտական հաճախորդն են: Միջոցառման ընթացքում հյուրերը ստացան նվերներ և զեղչի քարտեր:
Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում գործող խնամքի սրահը դեռևս միակն է, սակայն հիմնադիրներն ունեն այն առաջիկա տարում ընդլայնելու նպատակ:








Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










