Ադրբեջանում դասախոսը մահացել է առցանց դասի ընթացքում

16:15 • 08.04.21

Ադրբեջանում դասախոսը մահացել է առցանց դասի ընթացքում, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ խոսքն Ադրբեջանի ճարտարապետաշինարարական համալսարանի դասախոս Սոլթան Սաբզալիևի մասին է:

Տեղեկությունը հաստատել է համալսարանի մամուլի ծառայությանը։

Ավելի քան 25 տարի համալսարանում դասավանդած 62-ամյա Սաբզալիևի մահվան պատճառը եղել է կաթվածը: