ՌԴ գլխավոր դատախազը ժամանել է Ադրբեջան. նախատեսվում են հանդիպումներ երկրի նախագահի և ադրբեջանցի պաշտոնակցի հետ

23:21 • 08.04.21

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, որտեղ նախատեսում է հանդիպումներ անցկացնել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Գլխավոր դատախազությանը, այցը տեղի է ունենում Ադրբեջանի գլխավոր դատախազի հրավերով:

«Ապրիլի 9-ին գերատեսչությունների ղեկավարները մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության տարբեր հայեցակարգերը, առավել արդիական հարցերի շուրջ համատեղ միջոցառումների անցկացման հեռանկարները, ինչպես նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր ստորագրել»,- ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Կրասնովը Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հետ: