Հնդկաստանում ընձառյուծը հայտնվել է քաղաքում և հարձակվել մարդկանց վրա. կա 3 վիրավոր

11:17 • 08.04.21

Հնդկաստանի  Ջամմու քաղաքում ընձառյուծը դուրս է եկել անտառից և վնասել երեք մարդու, հայտնում է Down to Earth պարբերականը։

Ապրիլի 6-ին Վայրի բնության պահպանության վարչությունն ահազանգ է ստացել, որ «Կանաչ գոտի» զբոսայգում ընձառյուծ է թափառում։ Վայրի բնության պահպանության վարչության ղեկավար Անիլ Կումարն ասել է․ «Մենք նրան բռնեցինք 14։00-ին և տեղափոխեցինք կենդանիների փրկարարական կենտրոն: Ընձառույծի հարձակման հետևանքով վիրավորել է  երեք մարդ, որից երկուսը՝ վայրի բնության պահպանության կազմակերպությունից»։

Կումարը բացատրել է, որ քաղաքը շրջապատված է անտառներով և ընձառյուծը, ամենայն հավանականությամբ, այնտեղից է եկել և հավելել, որ նրան շուտով բաց կթողնեն վայրի բնություն՝ անվտանգ հեռավորության վրա։

Լրատվականը նշել է, որ ընձառյուծների բնկավայրերը ոչնչացվում են մարդկային գործունեության հետևանքով և գիշատիչները հայտնվում են քաղաքներում։